Խոշոր ավտովթար Երևանում. բնակիչներն ասում էին. գոնե հիմա խոստումները կատարեն
Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Նոր-Նորք վարչական շրջանի Նանսենի և Ջուղայի փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 QL 832 համարանիշի և Mitsubishi Io մակնիշի 35 CP 179 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Փաստի առթիվ Երևան ՃՈ-ում անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի վայրի հարևանությամբ բնակվող բազմաբնակարանային շենքերի բնակիչներն ասում էին. «Նշված հատվածում հաճախակի են ճանապարհատրանսպորտային պատահարներ լինում: Խնդրել ենք թե թաղապետարանին, թե Ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի նշված հատվածում արհեստական անհարթություն տեղադրեն, սակայն ամեն անգամ խոստանում են, ու էդ խոտումը 2 տարի է, ձգվում է: Գոնե այս դեպքից հետո պատկան մարմինները իրենց խոսքը գործը դարձնեն»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
Սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 8 քաղաքացու
Օգոստոսի 17-ին ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու։ Ձերբակալությունները կատարվել են Աձվիսի և Ախալու...
Տանտիրոջը դանակահարելուց հետո տունն այրել են․ նոր մանրամասներ
Այսօր ոստիկանները պարզել են երեկ Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները, հայտնում է Shamshyan.com...
Ողբերգական ավտովթար Արցախի Հանրապետությունում. կա 1 զոհ 2 վիրավոր
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Շուշիի վարչական տարածքում...
Երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներով սպանություն է գործել, հետո դին այրել. Shamshyan.com
Օգոստոսի 18-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Լուռու մարզային քննչական վ...