Տանտիրոջը դանակահարելուց հետո տունն այրել են․ նոր մանրամասներ
Այսօր ոստիկանները պարզել են երեկ Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները, հայտնում է Shamshyan.com-ը: Սպանություն կատարելու կասկածանքով, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է Լոռու մարզի Գյարգյառ գյուղի բնակիչ, 20-ամյա Արեն Մ.-ն: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա հայտնաբերվել են դանակի հարվածների բազմաթիվ հետքեր:
Հաղորդվում է, որ Արեն Մ.-ն սպանությունը կատարելուց հետո հետքերը վերացնելու նպատակով տունը այրել է։ Դեպքի վայր ժամանած հրշեջները տան կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերել են կիսամոխրացած դին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի Պուշկինո համայնքում բնակելի տուն է այրվել: Մահացածը Վանաձորի բնակիչ, 42-ամյա Ժիրայր Բասմաջյանն է, ով աշխատում էր Լոռու մարզպետարանում:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Երևանում. բնակիչներն ասում էին. գոնե հիմա խոստումները կատարեն
Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Նոր-Նորք վարչական շրջանի Նանսե...
Սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 8 քաղաքացու
Օգոստոսի 17-ին ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու։ Ձերբակալությունները կատարվել են Աձվիսի և Ախալու...
Ողբերգական ավտովթար Արցախի Հանրապետությունում. կա 1 զոհ 2 վիրավոր
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Շուշիի վարչական տարածքում...
Երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներով սպանություն է գործել, հետո դին այրել. Shamshyan.com
Օգոստոսի 18-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Լուռու մարզային քննչական վ...