Երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներով սպանություն է գործել, հետո դին այրել. Shamshyan.com
Օգոստոսի 18-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Լուռու մարզային քննչական վարչության նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի և ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով պարզել են երեկ՝ օգոստոսի 17-ին, Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալվել է Լոռու մարզի Գյարգյառ գյուղի բնակիչ, 20-ամյա Արեն Մ.-ն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հարվածների հետքեր:
Ըստ տեղեկությունների՝ Արեն Մ.-ն սպանությունը կատարելուց հետո հետքերը վերացնելու նպատակով տունը այրել է, ու արդեն դեպքի վայր ժամանած հրշեջները տան կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերել են կիսամոխրացած դին:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, երեկ՝ օգոստոսի 17-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Երևանում. բնակիչներն ասում էին. գոնե հիմա խոստումները կատարեն
Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Նոր-Նորք վարչական շրջանի Նանսե...
Սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 8 քաղաքացու
Օգոստոսի 17-ին ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու։ Ձերբակալությունները կատարվել են Աձվիսի և Ախալու...
Տանտիրոջը դանակահարելուց հետո տունն այրել են․ նոր մանրամասներ
Այսօր ոստիկանները պարզել են երեկ Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները, հայտնում է Shamshyan.com...
Ողբերգական ավտովթար Արցախի Հանրապետությունում. կա 1 զոհ 2 վիրավոր
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Շուշիի վարչական տարածքում...