Մարտի 1-ը պատմության դասագրքերում. տպագրությունն ուշանում է, մասնագետները չեն կարողանում ընդհանուր եզրակացության գալ

Բովադակային առումով հայոց պատմության դասագրքի մասով քննարկումներ կան, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

 

«Շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ, որոշ մասնագետներ 180 աստիճանով այլ բաներ են գրում այդ նյութերում», - ասաց նա: Ճշտող հարցին, թե արդյոք անհամաձայնությունները կապ ունեն մարտի 1-ի դեպքերի ներկայացման հետ, Հարությունյանը նշեց. «Եվ մարտի 1-ի, և ընտրությունների հետ կապված, և քաղաքական գնահատականների հետ կապված»: Հարությունյանը հավաստիացրեց, որ դասագրքերի ուշ տպագրությումը չի ազդի դասապրոցեսի վրա. «Այն թեմաները, որոնք խնդրահարույց են, դրանք անցնում են երկրորդ սեմեստրում, գուցե սկսեն հին գրքերով առաջին թեմաներն անցնել, մինչև կհասնեն այդ թեմաներին»: Նախարարը նաև նշեց, որ քանի դեռ մարտի 1-ի գործով քրեական գործը շարունակվում է, դա ևս խնդիրներ է առաջացնում այդ թեման գրքերում շարադրելու համար:

 

«Մենք ուսումնասիրում ենք մի շարք երկրների փորձը: Կան երկրներ, որոնք վերջին 20-25 տարիների իրենց պատմական դրվագները չեն ներառում դասագրքերի մեջ: ՀՀ-ն էլ կարող է կիրառել այդ փորձը», - հավելեց նախարարը:

Քաղաքականություն