Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում դոլարի ու յուանի կողքին հայտնվել է «հին» հայկական 100 դրամ
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում հրապարակվել է նյութի հղում, որում որպես նկարազարդում օգտագործվել է ազգային արժույթների պատկերներով լուսանկարների կոլաժ:
Լուսանկարում պատկերված են ամերիկյան դոլար, չինական յուան և հայկական դրամ՝ ներքևի աջ անկյունում։ Լուսանկարում դրամի ներկայությունը բուռն քննարկումներ է առաջացրել համացանցի հայ օգտատերերի շրջանում:
«Մի տեսակ չգիտեմ ինչ զգալ, երբ Սպիտակ տան պաշտոնական էջը հրապարակում է նյութ, որի նկարում դոլար է, յուան ու հայկական` շրջանառությունից դուրս եկած 100 դրամ: Ձեր առևտրային պատերազմներին մեր դրամը չխառնե՛ք»,- գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Լուսանկարում դոլարի և յուանի կողքին պատկերված է 100 դրամանոց հայկական թղթադրամ, որն արդեն դուրս է եկել շրջանառությունից:
Նմանատիպ հոդվածներ
Ով է Ադրբեջանում գերի ընկած զինծառայողը
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ադրբեջանի սահմանը հայ քաղաքացի է անցել։ Այս լուրը պաշտոնապես հաստատել էր ՊՆ մամուլի խոսն...
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա 4 օրերին
Առաջիկա 4 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետութ...
Ռուս-վրացական սահման տանող նոր ավտոճանապարհի շինարարությունը կսկսվի մինչեւ 2019-ի վերջը
Վրաստանում ռուս-վրացական սահման տանող նոր ավտոճանապարհի շինարարությունը կսկսվի մինչեւ 2019-ի վերջը: Այս մասին հայտարարել...
Պլանային ջրանջատում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....