Վարժեցված շները թմրանյութի և հոգեմետ դեղի ապօրինի տեղափոխման 14 դեպք են ի հայտ բերել
Պետական եկամուտների կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի վարժեցված շների մեկ օրը:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի (կենտրոնի) շների օգնությամբ այս տարվա առաջին կիսամյակում թմրանյութի և հոգեմետ դեղի ապօրինի տեղափոխման 14 դեպք է բացահայտվել:
ՊԵԿ շնագիտական կենտրոնում կան բոլոր պայմանները շների բուծման և շնավարժ-կինոլոգների ուսուցման գործընթացի կազմակերպման համար: Նախատեսվում է շնագիտական բաժինը համալրել նոր մասնագետներով և շներով, որպեսզի բոլոր մաքսակետերում 24-ժամյա հսկողություն իրականացվի: Արդյունքում կբարձրանա հսկողության արդյունավետությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ով է Ադրբեջանում գերի ընկած զինծառայողը
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ադրբեջանի սահմանը հայ քաղաքացի է անցել։ Այս լուրը պաշտոնապես հաստատել էր ՊՆ մամուլի խոսն...
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա 4 օրերին
Առաջիկա 4 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետութ...
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում դոլարի ու յուանի կողքին հայտնվել է «հին» հայկական 100 դրամ
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում հրապարակվել է նյութի հղում, որում որպես նկարազարդում օգտագործվել է ազգային ա...
Ռուս-վրացական սահման տանող նոր ավտոճանապարհի շինարարությունը կսկսվի մինչեւ 2019-ի վերջը
Վրաստանում ռուս-վրացական սահման տանող նոր ավտոճանապարհի շինարարությունը կսկսվի մինչեւ 2019-ի վերջը: Այս մասին հայտարարել...