Պատահարներ

Լիցքավորված ատրճանակ ուղեբեռում. հայտնաբերել են «Զվարթնոց»-ի աշխատակիցները

Լիցքավորված ատրճանակ ուղեբեռում. հայտնաբերել են «Զվարթնոց»-ի աշխատակիցները
«Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ուղեբեռում հայտնաբերել են լիցքավորված ատրճանակ։ «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության…

«Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ուղեբեռում հայտնաբերել են լիցքավորված ատրճանակ։

 

«Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից 2019թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 08։05-ի սահմաններում, Երևան-Փարիզ 1061 թռիչքով մեկնող ուղևորի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել է «EKOL Special 99, 99մմ․ EU-1520760» տեսակի 6 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ։ Համաձայն սահմանված ընթացակարգի՝ կազմվել է համապատասխան արձանագրություն և ուղևորն ու հայտնաբերված ատրճանակը հանձնվել են «Զվարթնոց»-ի գծային բաժնի ոստիկանությանը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250