Երևանում՝ Նորքի ջրատարում, հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan
Oգոստոսի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Գոգոլի 26 հասցեի մոտով անցնող Նորքի ջրատարում դի կա։ Օերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատը, նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը։
Փրկարարները հատուկ ճոպանի միջոցով ջրատարից դուրս են բերել 65-70 տարեկան տղամարդու դի։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղած քաղաքացու ինքնությունը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
Նմանատիպ հոդվածներ
«ԳԱԶել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի․ վերջինս տեղում մահացել է
Օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Գագիկ Շամշյանը հայտնում է ժամը 09։00-ի սահմաններում Ա...
Ֆիլմ հիշեցնող գողություն Երևանում․ գողացել են չհրկիզվող պահարանը, տանտիրոջ մեքենան, և սա դեռ ամենը չէ
Երեկ, օգոստոսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 14։30-ի սահմաններում Ոստիկանության...
8000 քմ տարածք է այրվել Գագիկ Ծառուկյանի տան հարակից տարածքում
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել: Հրդեհն ընդգրկել է շուրջ 8000 քմ տարածք։ Այս մասի...
Ցավալի լուր․ տանը հայտնաբերվել է զինծառայողի կախված դին. Արծրուն Հովհաննիսյան
Գյումրիում, տանը հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դին: Այս մ...