Վյաչեսլավ Հարությունովին մեղադրանք է առաջադրվել սուտ ցուցմունք տալու համար
ԲՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հաղորդում տված Վյաչեսլավ Հարությունովը, ով հետո հրաժարվել էր սեփական ցուցմունքից, մեղադրանք է առաջադրվել՝ սուտ ցուցմունք տալու համար։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Վյաչեսլավ Հարությունովը ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քննվող քրեական գործով հանդիսանալով տուժող, նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գործի նախաքննության և դատաքննության ընթացքում տվել է սուտ ցուցմունք:
Հարությունովի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Գործը ուղարկվել է դատարան և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 2-ին` «Օլիմպավան» մարզահամալիրում Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտիկների ֆեդերացիայի ժողովի ավարտից հետո միջադեպ էր տեղի ունեցել։ Ըստ քննության տվյալների՝ մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, Էդուարդ Բաբայանը` խմբով, Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։
Դեպքից հետո Հարությունովը իրավապահներին հայտնել էր, որ իրեն նախ հարվածել է Գագիկ Ծառուկյանը, ապա Էդուարդ Բաբայանը, սակայն օրեր անց հայտարարել, որ ցուցմունք տալու պահին գտնվել է դեղերի ազդեցության տակ և սխալ հայտարարություններ արել. Ըստ տուժողի՝ իրականում իր ոտքը սայթաքել է և ընկել է, ինչի արդյունքում և վնասվածքներ է ստացել։ Հարությունովը նաև պնդել է, որ ջերմ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ։
Էդուարդ Բաբայանին մեղադրանք առաջադրվեց Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և նա կալանավորվել էր։ Բաբայանը 2018թ. օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:
2019թ. ապրիլի 5–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ԲՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Բաբայանին դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման, սակայն, նա համաներմամբ ազատ է արձակվել։
Նմանատիպ հոդվածներ
Ֆիլմ հիշեցնող գողություն Երևանում․ գողացել են չհրկիզվող պահարանը, տանտիրոջ մեքենան, և սա դեռ ամենը չէ
Երեկ, օգոստոսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 14։30-ի սահմաններում Ոստիկանության...
8000 քմ տարածք է այրվել Գագիկ Ծառուկյանի տան հարակից տարածքում
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել: Հրդեհն ընդգրկել է շուրջ 8000 քմ տարածք։ Այս մասի...
Հրդեհ՝ «Երևան Սիթի»-ի պահեստում
Օգոստոսի 8-ին՝ ժամը 22:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմար...
Երևանում՝ Նորքի ջրատարում, հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan
Oգոստոսի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմաններում ոստիկա...