ԴԱՀԿ-ում օգոստոսի 3-ից սկսած շաբաթ և կիրակի օրերին կիրականացվի հերթապահություն
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում օգոստոսի 3-ից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 09:00-18:00-ն, կիրականացվի հերթապահություն` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժնի աշխատանքներին օժանդակելու նպատակով: Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:
Արդյունքում պարտապանների կողմից պարտավորությունների կատարման (վճարման) դեպքում արագ կվերացվեն Ծառայության կողմից կիրառված արգելանքները՝ տրանսպորտային միջոցների վերաբերյալ գործարքներն իրականացնելու համար:
Հերթապահ հարկադիր կատարողի հետ կարող եք կապ հաստատել (010) 34-19-74 և (060)57-04-21 հեռախոսահամարներով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:
Նմանատիպ հոդվածներ
ՃՈ ավագ հետաքննիչը օգնության ձեռք է մեկնել մարդատար Газель-ի վարորդին
Երեկ՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արգիշտի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում շահագործվ...
Աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության բաժիններ․ ԱԱԾ
Սոցիալական ապահովության ծառայությունը հորդորում է գործատուներին և քաղաքացիներին չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ...
Ով ուզում էր Սևան գնալ, թող պատրաստվի. Գագիկ Սուրենյան
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ վաղվանից օդի...
Բողոքի ակցիա՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց․ ոստիկանները քաղաքացիներից ոմանց տեղափոխել են բաժին
Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ «Քաղաքական և կենցաղային աղբի մաքրում» կարգախոսով։Բողոքի ակցիան...