ՃՈ ավագ հետաքննիչը օգնության ձեռք է մեկնել մարդատար Газель-ի վարորդին
Երեկ՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արգիշտի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում շահագործվող մարդատար Газель-ը մի պահ խոտանվում է, ինչի հետևանքով էլ օրվա պիկ ժամին նշված հատվածում երթևեկությունը դառնում է անվերահսկելի, ինչպես ժողովուրդն է ասում՝ կաթվածահար է լինում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ մինչ խոտանված ավտոմեքենայի վարորդը կահազանգեր Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ինչպես նաև գծատիրոջը, նշված Газель-ը հրելով անվտանգ վայր է տեղափոխում մի քաղաքացի, ում, կարելի է ասել, ոչ մի վարորդ չի փորձում օգնության ձեռք մեկնել։ Հավանաբար, վարորդները տեսնում են, որ մեքենան հրողը հաղթանդամ, առողջ, ամրակազմ տղամարդ է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին, պարզվում է, ճանապարհային ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանն է, ով, լինելով հանգստի մեջ, օգնության ձեռք է մեկնում անսարք վիճակում գտնվող Газель-ի վարորդին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/08/06/1131933/
Նմանատիպ հոդվածներ
Աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության բաժիններ․ ԱԱԾ
Սոցիալական ապահովության ծառայությունը հորդորում է գործատուներին և քաղաքացիներին չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ...
Ապշելու բացահայտում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի կողմից․ Թեհմինա Վարդանյան
Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ապշելու բացահայտում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի կողմից։Երեկ ֆինանսավարկ...
Ով ուզում էր Սևան գնալ, թող պատրաստվի. Գագիկ Սուրենյան
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ վաղվանից օդի...
Բողոքի ակցիա՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց․ ոստիկանները քաղաքացիներից ոմանց տեղափոխել են բաժին
Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ «Քաղաքական և կենցաղային աղբի մաքրում» կարգախոսով։Բողոքի ակցիան...