Հրազդանում 47-ամյա տղամարդը գլուխը խփել է խոտհնձիչ մեքենային ու մահացել
Հուլիսի 30-ին՝ ժամը 12։05-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Հրազդանի 47-ամյա բնակիչը Վանատուր թաղամասի դաշտավայրում ընկել է խոտ հնձող տեխնիկայի տակ և մահացել:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 11։30-ի սահմաններում հրազդանցի 73-ամյա տղամարդն իր խոտհնձիչ մեքենայով հունձ անելիս է եղել, երբ 47-ամյա տղամարդը նստած է եղել գյուղտեխնիկայի առջևի երկաթե խողովակին։ Նա կորցրել է հավասարակշռությունը, ընկել ու գլուխը խփել խոտհնձիչ մեքենայի լիսեռին, ինչի հետևանքով մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորների համար նախատեսված միսը տեղափոխվում է բաց, կիզիչ արևի տակ. SHANTNEWS
Հարություն անունով քաղաքացին ահազանգում է ՊՆ զինծառայողների համար մսի տեղափոխման պայմանների մասին՝ SHANTNEWS-ին ուղարկել...
Դատարանն որոշում կայացրեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշմամբ՝ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մա...
Նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ, «Ռենջ Ռովեր»-ի ու նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայր...
Հրդեհ. 3 մարտական հաշվարկ Հաղթանակի զբոսայգի հատվածում
Հուլիսի 30-ին՝ ժամը 15:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դե...