Սահմանին գազի թանկացումից հետո արդեն 7 ամիս «Գազպրոմ Արմենիայում» պարգևավճար չեն ստացել. Փաստ
«Փաստ» թերթի տեղեկություններով, բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, որտեղ աշխատակիցներն անհանգստացած են այն առումով, որ 2019 թվականի 7 ամիսների ընթացքում ոչ մի պարգևավճար չեն ստացել։
Ի դեպ, նշենք, որ «Գազպրոմ Արմենիան» այն ընկերություններից է, որի աշխատակիցները մինչև այս տարի եռամսյակը մեկ պարտադիր ստանում էին պարգևավճարներ։ Ընկերության՝ մեր աղբյուրի փոխանցմամբ, սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀՀ ներմուծվող գազի գինը բարձրացավ 2019թ. հունվարի 1-ից։ Իշխանությունները հայտարարեցին, որ գնի բարձրացումը չի ազդելու շարքային քաղաքացու վրա, թեպետ ներկայումս գազի գինը փաստացի սահմանին բարձրացել է 15 Դոլարով՝ նախկին 150-ի փոխարեն ներկայումս այն 165 դոլար է։
Արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին ներքին կարգով տեղեկացրել է, որ պարգևավճարների բացակայության մասին չբարձրաձայնեն. մասնավորաբար, տարածքային գրասենյակներում այս հանգամանքը բացատրել են այսպես՝ «դե, գազի գինը սահմանին բարձրացավ, երկրում գինը չբարձրացավ, և կոմպենսացիան լինելու է ընկերության հաշվին, այդ թվում՝ ձեր պրեմիաների հաշվին»։
Հիշեցնենք, որ թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում գրել էր, որ «Գազպրոմ Արմենիայում» այս նույն խնդրի հետ կապված նախատեսվում է կրճատել 1500-2000 աշխատակից։ Թերթի աղբյուրը հաստատեց, որ, ըստ ամենայնի, նախատեսված կրճատումները տեղի կունենան առաջիկա սեպտեմբեր-հոկտեմբերին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
ՙՄեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ փարթի արեցինք՚. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ֆեյսբուքի իր էջում գրառում ու լուսանկար հրապարակել. ՙՄեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ...
«Սանիթեքի» մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանում. հայտարարություն
«Սանիթեք» ընեկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա է, թե մենք այսօր ինչու հաս...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վ.Փափազյան-Հ.Էմին հատվածում
ՃՈ-ն տեղեկացնում, որ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով հուլ...
Հայ զբոսաշրջիկների վերջին խումբը վերադարձավ Եգիպտոսից
Հայաստան վերադարձավ Եգիպտոսում մնացած հայ զբոսաշրջիկների վերջին խումբը: «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հու...