ԵԿՄ նիստի ժամանակ մահացել է աշխատակազմի ղեկավարը
Շիրակի մարզի Երկրապահ Կամավորական միության արտահերթ ընդլայնված խորհրդի նիստի ժամանակ հանկարծամահ է եղել ԵԿՄ աշխատակազմի ղեկավար Համբարձում Ասատրյանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է ԵԿՄ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դիանա Դավթյանը:
Նրա խոսքով՝ մինչև նիստի մեկնարկը Համբարձում Ասատրյանն իրեն լավ է զգացել, սակայն մեկնարկից մոտ 15 րոպե անց նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և սրտի կաթվածից մահացել է:
ԵԿՄ աշխատակազմի ղեկավար Համբարձում Ասատրյանը ծնվել էր 1958 թվականին: Նա մասնակցել է Արցախյան հերոսամարտին ու մեծ ներդրում ունեցել հայրենի հողի պաշտապանության գործում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորների համար նախատեսված միսը տեղափոխվում է բաց, կիզիչ արևի տակ. SHANTNEWS
Հարություն անունով քաղաքացին ահազանգում է ՊՆ զինծառայողների համար մսի տեղափոխման պայմանների մասին՝ SHANTNEWS-ին ուղարկել...
Դատարանն որոշում կայացրեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշմամբ՝ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մա...
Հրդեհ. 3 մարտական հաշվարկ Հաղթանակի զբոսայգի հատվածում
Հուլիսի 30-ին՝ ժամը 15:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դե...
Երևանում շշով հեղուկ են լցրել սրճարանի պրակտիկանտների վրա. մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 28-ին, «Մալայանի անվ...