Արմավիրի մարզում բախվել են Lexus-ն ու գյուղմթերքով բարձված Ford Transit-ը. կան վիրավորներ. Shamshyan.com
Հուլիսի 30-ին խոշոր ատովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին ճակատ ճակատի բախվել են 33-ամյա Կնյազ Գ-ի վարած Ford Transit մակնիշի 21 ՕՏ 786 համարանիշի և 31-ամյա Արմեն Այվազյանի վարած Lexus մակնիշի 13 GD 003 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
Աղբյուրի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ford Tranist-ը, որը բարձված է եղել գյուղմթերքներով, և վարորդը դուրս է եկել հանդիպակակց երթևեկելի գոտի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորների համար նախատեսված միսը տեղափոխվում է բաց, կիզիչ արևի տակ. SHANTNEWS
Հարություն անունով քաղաքացին ահազանգում է ՊՆ զինծառայողների համար մսի տեղափոխման պայմանների մասին՝ SHANTNEWS-ին ուղարկել...
Դատարանն որոշում կայացրեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշմամբ՝ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մա...
Նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ, «Ռենջ Ռովեր»-ի ու նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայր...
Հրդեհ. 3 մարտական հաշվարկ Հաղթանակի զբոսայգի հատվածում
Հուլիսի 30-ին՝ ժամը 15:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դե...