Այս զորակոչին մեկնողներն արդեն կստանան բանակի նոր ճտքակոշիկներ. գնդապետ Արմեն Ավթանդիլյան
Զինված ուժերի կենտրոնական հավաքակայանում այսօր ծառայության են մեկնում «Ես եմ» ծրագրով զորակոչվողները։ Նրանք կամավորության սկզբունքով ընտրել են առաջնագծում ծառայությունը երեք տարով, ինչի համար ստանալու են արտոնություններ:
Հավաքակայանում նորակոչիկներին այս պայմանները նորից մանրամասնեց ու բարի ծառայություն մաղթեց ՀՀ գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնակատար, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը։ Ավելի ուշ զինվորականը լրագրողներին տեղեկացրեց, որ բացի «Ես եմ» ծրագրի մասնակիցներից, այսօր ծառայության են մեկնում երաժիշտ-զինծառայողները և մի քանի մարզերի նորակոչիկներ։
Այս զորակոչին բանակ մեկնողներն արդեն կստանան բանակի նոր ճտքակոշիկներ։ Արմեն Ավթանդիլյանի խոսքով մարդ կա համազգեստը, հագուստը պահում է, մարդ կա՝ շատ շուտ փչացնում է: «Նմանատիպ դեպքերում զինծառայողները կարող են դիմել իրենց հրամանատարներին։ Ինձ թվում է՝ նրանց հրամանատարները չեն մերժի, նոր համազգեստներ կտրամադրեն մեր զինծառայողներին», – ասաց Ավթանդիլյանն ու նշեց, որ մինչև հիմա մերժման դեպք չունեն։
Անդրադառնալով բանակում ինքնասպանություններին, Արմեն Ավթանդիլյանն ասում է, որ բանակում նման դեպքեր լինում են այնպես, ինչպես լինում են քաղաքացիական կյանքում։ Բայց զինվորականներն ամեն ինչ անում են, որպեսզի բանակում նման դեպքերը կանխեն։ Նա ասաց, որ խնդիրները գալիս են նաև դպրոցից, բուհից, ընտանիքի սոցիալական վիճակից և այլ հարցերից։ Բայց անկախ դրանից, պնդում է զինվորականը, իրենք նաև հոգեբանական աշխատանք են տանում թե՛ հավաքակայանում, թե՛ զորքերում, որպեսզի նման դեպքեր չլինեն։
Նմանատիպ հոդվածներ
Ե՞րբ Երևանի Կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ. գլխավոր ինժեներ
Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի կարող նշել, թե երբ Երևանի Կրկ...
Ֆրանսիայի դեսպանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը նշում են Վարդավառը
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապե...
Բաղրամյան պողոտայում և ԱԺ այգում պատրաստվում են Վարդավառին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում այսօր առանձնահատուկ նշվում է Վարդավառի տոնը։ Բաղրամյան պողոտայում նախա...
Զբաղվե՛ք առողջ ապրելակերպով, վե՛րջ տվեք վնասակար սովորություններին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել հեծանվաերթի մեկնարկից առաջ և կից գ...