Ավտոմեքենա ներմուծողների համար ո՛չ կառավարությունը, ո՛չ ԱԺ-ն չեն կարող ժամկետ երկարացնել. Բաբկեն Թունյան
ԱԺ տնտեական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի բարեկամներ
Ինչպես գիտեք, 2020 թվականի հունվարի 1-ից տեղի է ունենալու
ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների հաշվարկան փոփոխություն՝ ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան։
Այսինքն, փաստացի երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է։ Ուրեմն, հնարավոր խնդիրներից խուսափելու համար, հաշվի առնելով, որ արտերկրից մեքենա գնելու և Հայաստան տեղափոխելու պրոցեսը ժամանակ է պահանջում՝ 1.5-2.5 ամիս, լավ կլինի, որ ձեր գործարքները այնպես կազմակերպեք, որ մեքենաները Հայաստան հասնեն ու մաքսազերծվեն մինչև դեկտեմբերի 31-ը։
Ըստ ԵԱՏՄ կանոնների, կիրառվելու է փաստացի հայտարարագրման պահին գործող օրենսդրությունը՝ անկախ ձեռք բերման ամսաթվից։
Նախապես ասեմ, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ ԱԺ-ն չեն կարող ժամկետ երկարացնել, քանի որ դա ԵԱՏՄ շրջանակներում է որոշվում։
Առաջիկայում ՊԵԿ-ը լրացուցիչ՝ ավելի մանրամասն տեղեկատվությամբ հանդես կգա»։
Նմանատիպ հոդվածներ
Ե՞րբ Երևանի Կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ. գլխավոր ինժեներ
Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի կարող նշել, թե երբ Երևանի Կրկ...
Ֆրանսիայի դեսպանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը նշում են Վարդավառը
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապե...
Բաղրամյան պողոտայում և ԱԺ այգում պատրաստվում են Վարդավառին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում այսօր առանձնահատուկ նշվում է Վարդավառի տոնը։ Բաղրամյան պողոտայում նախա...
Զբաղվե՛ք առողջ ապրելակերպով, վե՛րջ տվեք վնասակար սովորություններին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել հեծանվաերթի մեկնարկից առաջ և կից գ...