Երևանում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժած կա
Հուլիսի 25-ին՝ժամը 15:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 119 շենքի մուտքում (10-րդ հարկ) այրվում է գազի բալոն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվել է գազի բալոնից (3 կգ) արտահոսած գազը: Բնակարանի բնակիչը՝ Թ.Թ.-ն (ծնված 1961 թ.), այրվածքներով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպելը:
Նմանատիպ հոդվածներ
Պայթյուն Երևանում. քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի 13...
Երևանում 16-ամյա տղան վրաերթի է ենթարկվել և ընկել հանդիպակաց ընթացող էվակուատորի տակ
Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյան...
Ողբերգական ավտովթար Արցախի հանրապետությունում․ ГАЗ-31105-ը 200 մետր գլորվել է ձորը․ կան զոհեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ինչպե...
Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով այս պահին Հուրգադայում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի. դեսպանություն
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս...