ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաերթից մահացած 13-ամյա աղջկա հարազատները վրդովված են վարորդին ազատելու որոշումից
Արմավիրի մարզի Փարաքար գյուղում հուլիսի 18-ին տեղի ունեցած վրաերթի հետեւանքով մահացած 13-ամյա Արուսյակ Գեւորգյանի հարազատները դժգոհ են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումից. վրաերթի ենթարկելու կասկածանքով ձերբակալված 51–ամյա տղամարդը 800.000 դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ NEWS.am-ի հետ զրույցում մահացածի տատը՝ Մարիետա Ավետիսյանը, պատմել է, որ դեպքի մասին տեղեկացել է՝ տնից պատահական դուրս գալով։
«Երեխես զանգեց, ասաց՝ տատի, գնում եմ պարի։ Ու անցավ մի որոշ ժամանակ, լսեցի, որ երեխա է վրաերթի ենթարկվել։ Զգում էի, ու դուրս եկա տնից, վազեցի, տեսնեմ՝ թոռս մեքենայի տակ ընկած է։ Ինձ ասացին, որ երեխաս անցել է անթույլատրելի հատվածով, բայց ինքն անցել է հետիոտնի համար նախատեսված հատվածով, ու ոչ մի խախտում թույլ չի տվել»,- պատմել է տատը եւ հավելեց, որ Արուսյակը 5 տարի ամեն օր պարի է գնացել-եկել այդ նույն ճանապարհով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ NEWS.am-ի
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահազանգեր` բարձր երաժշտություն կեսգիշերն անց. իրավապահները հայտնել են, թե բացօթյա սրճարանը "գիշերային լիցենզիա" ունի
Ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում են գիշերը ուշ ժամին "Roof 18n" բացօթյա սրճարանում հնչող բարձր երաժշտության պատճառով: Օ...
ՈՒՂԻՂ. Հուրգադա-Երևան չվերթով 132 ուղևոր վերադարձավ Հայաստան. Tert.am
Եգիպտոսում մնացած հայերի մի մասը վերադարձան Երևան:OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօ...
ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա. Եգիպտոս չմեկնած քաղաքացիները «Էյ էնդ Ար»-ից պահանջում են տոմսերի գումարը
Եգիպտոսի ուղեգրեր ունեցող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում տոմսերը վաճառած ընկերության մոտ՝ չվերթների չեղարկման...
Վարդավառի միջոցառումը Գյումրիում՝ հայտնիների մասնակցությամբ
Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում հայ հայտնիների մասնակցությամբ մեկնարկել են Վարդավառի միջոցառումները: Վերջին օր...