ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա. Եգիպտոս չմեկնած քաղաքացիները «Էյ էնդ Ար»-ից պահանջում են տոմսերի գումարը
Եգիպտոսի ուղեգրեր ունեցող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում տոմսերը վաճառած ընկերության մոտ՝ չվերթների չեղարկման պատճառով։
Հիշեցնենք, որ մոտ 100 ՀՀ քաղաքացիներ չվերթի չեղարկման պատճառով մնացել են Հուրգադայում, իսկ երեկ հաղորդվել էր, որ չեղարկվել է Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ չէին կարողացել վերադառնալ, բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողացել նաև մեկնել։
Տեսանյութը` Tert.am-ի: