Երթևեկության հանդիպակաց գոտի դուրս գալու համար՝ 150 հազար դրամ տուգանք. ԲՀԿ-ն օրինագիծ է դրել շրջանառության մեջ
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը ու Նաիրա Զոհրաբյանը Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ են այսօր դրել շրջանառության մեջ։ Պատգամավորները մասնավորապես, առաջարկում են խստացնել ճանապարհային երթևեկության որոշ խախտումներ։
Այսպես, նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար սահմանել տուգանք՝ 150.000 ՀՀ դրամի չափով։ Ըստ Էնֆիաջյանի, փորձը ցույց է տալիս, որ ներկայում գործող տուգանքը՝ 30.000 ՀՀ դրամ, բավարար չափով զսպող ուժ չունի և չի նպաստում նման խախտումների թվի նվազմանը:
«Հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար պատասխանատվության զգալի խստացումը կնպաստի այդ՝ ամենավտանգավոր և ամենամահաբեր խախտումներից մեկի թվի զգալի նվազեցմանն ու կանխարգելմանը», հայտարարել է ԲՀ պատգամավորը։
Նշենք, որ վերջին շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահվան ողբերգական դեպքերը ստիպել էին մի խումբ ակտիվիստների հանդես գալ երթևեկության հանդիպակաց գոտի դուրս գալու խախտումը քրեականացնելու պահանջով։ Սակայն պատգամավորները գտել են, որ այդ նախաձեռնությունը կարող է վիճահարույց լինել։
Նմանատիպ հոդվածներ
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս. նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնու...
Հայկական դրամը հայտնվել է ամենակայուն արժույթների ցանկում. Вести.Экономика
Վերջին մեկ շաբաթում (հուլիսի 18-25) նախկին ԽՍՀՄ երկրների արժույթների մեծամասնության փոխարժեքը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմա...
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Ե՞րբ Երևանի Կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ. գլխավոր ինժեներ
Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի կարող նշել, թե երբ Երևանի Կրկ...