ԱԱԾ–ի դասը՝ գլխավոր դատախազին. Ժողովուրդ

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. Հուլիսի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նյութերի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ, խոշոր չափերով կաշառք ստանա­լու համար ՀՀ գլխավոր դատախազու­թյան վարչության ավագ դատախազ Լ. Կ.–ն ներգրավվել է որպես մեղադրյալ։

 

Իսկ ի՞նչ է պարզել ԱԱԾ-ն

Տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը ծանրացուցիչ հանգամանք­ներում ավազակություն կատարելու հա­մար 2013 թվականին 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ հա­մապատասխան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Գ. Գ.–ին, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի հետ կապված, իր պաշ­տոնեական դիրքի օգտագործմամբ նշված դատավարական գործընթացին մի­ջամտելու, այն է՝ դատապարտյալի կող­մից պատժից պայմանական վաղաժամ­կետ ազատելու վերաբերյալ միջնորդագ­րի քննարկման ընթացքում տվյալ վարույ­թին մասնակցող դատախազի կողմից դա չառարկելու, դատարանի կողմից պատ­ժից պայմանական վաղաժամկետ ազա­տելու վերաբերյալ միջնորդագիրը բավարարելու դեպքում այն չբողոքարկվելու եւ, դրանով պայմանավորված, դատապարտ­յալի համար ցանկալի արդյունքի ապա­հովմանը նպաստելու համար դատա­պարտյալի մտերիմ անձից 2019 թվականի հունիս ամսին պահանջել, ապա մաս-մաս ստացել է խոշոր չափերով կաշառք։ Գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով՝ ավագ դատախազ Լ. Կ.–ի պաշտոնավարումը կասեցվել է։ Վերջի­նիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդու­թյուն է ներկայացվել Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատա­րան։ Նախաքննությունը շարունակվում է։

Ո՞վ Գ.Գ.–ն

«Ժողովուրդ» օրաթերթին ԱԱԾ-ի այս բացահայտումից մանրամասներ են հայտ­նի դարձել, մասնավորապես՝ որ դատա­պարտյալին է ցանկացել ՀՀ գլխավոր դա­տախազության վարչության ավագ դատա­խազը պայմանական շուտ ազատել եւ նրա համար ցանկալի արդյունք ապահո­վել։ Այսպիսով` ուսումնասիրելով դատա­կան տեղեկատվական համակարգը, հա­մադրելով իրավապահների ներկայացրած տվյալները՝ Գ.Գ.–ն, ամենայն հավանակա­նությամբ, Գուրգեն Գալստյանն է, որի մասով քրեական գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է մտել 2012 թվականի օգոստոսի 30-ին։ Իրավապահները Գուրգեն Գալստյանին մեղադրանք են առաջադրել, որ նա 2009թ.–ի նոյեմբերի 3-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, ավազակային հարձակում կատարելու եւ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով նախնական համաձայնու­թյան է եկել Մանուկ Մանուկյանի, Արսեն Գրիգորյանի, Ռոմեն Բարսեղյանի եւ Անուշավան Աահակյանի հետ, եւ իր «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամաս։ Այնտեղ Ռոմեն Բարսեղյանը սպասել է ավտոմեքենայում, հսկել տարածքը, իսկ ին­քը, Անուշավան Սահակյանը, Մանուկ Մա­նուկյանը եւ Արսեն Գրիգորյանը՝ դանակով 9 մմ տրամաչափի «ATMAGA-2004-LIGHT» տեսակի գազային ատրճանակով զինված եւ դիմակավորված, կոտրել են էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մ. Մաշ­տոց փողոցի 32 հասցեում գտնվող տան դուռը, ապօրինի մուտք են գործել բնակա­րան եւ տանը քնած ամուսիններ Փորսոր Արջամի Նավոյանի եւ Մոսկով Սաբրիի Դավոյանի ձեռքերն ու ոտքերը կապելով վերջիններիս կյանքի ու առողջության հա­մար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հարվածներ են հասցրել նրանց մարմ­նի տարբեր մասերին։ Այս ամենի հետեւան­քով Մոսկով Դավոյանի առողջությանը պատճառել են ծանր վնաս, հափշտակել խոշոր չափի՝ 908 հազար դրամին համար­ժեք 1600 եվրո, 10 000 ՀՀ դրամ, մեկ հատ 25 000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս ու դիմել փա­խուստի։ Այսինքն՝ Գուրգեն Գասպարյանը մեղադրվում է ՀՀ քդօր-ի 175 հոդվածի 3– րդ մասի 3-րդ կետով (ավազակային հար­ձակում) նախատեսված արարքի կատար­ման համար։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013 օգոստո­սի 22-ին ամբաստանյալ Գուրգեն Գասպարյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասին 3-րդ կետով նախատեսված հանցագործության կա­տարման համար եւ այդ հոդվածի սանկցի­այով դատապարտել ազատազրկման՝ 10 տարի ժամկետով առանց գույքի բռնագրավման։ Նկատենք, որ Գուրգեն Գասպարյանն իր դեմ կայացրած վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ եւ ՀՀ վճռաբեկ դատարան, բայց որոշումը մնացել է ան­փոփոխ։ 

Գլխավոր դատախազի հայտարարությունից 2 ամիս անց 

Սակայն այս պատմության մեջ երկու ուշագրավ հանգամանք կա։ Ըստ օրենքի՝ դատախազների նկատմամբ քրեական հետապնդումը հարուցում է ՀՀ գլխավոր դատախազը, սակայն դատելով իրավի­ճակից՝ ԱԱԾ-ն այնպիսի նյութեր է, այնպի­սի ապացույցներ է ներկայացրել ՀՀ գլ­խավոր դատախազությանը, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտո­նակատարին այլ ելք չի մնացել, քան խոշ­որ չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազության վարչու­թյան ավագ դատախազ Լ. Կ.–ին ներգրա­վել որպես մեղադրյալ։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։