ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ` Կոտայքի մարզում "սարը քանդելու" և ավազ գողանալու դեպքից
Կոտայքի մարզի Աղբյուրակ գյուղի ամառանոցների մոտ անհայտ անձինք սարից ավազ են տանում։ Radio Aurora-ին տեսանյութը ուղարկել է ռադիոլսողներից մեկը։ Նրա խոսքով՝ նախապես չի զգուշացվել սարից ավազ տանելու մասին, և ըստ նրա՝ ոչ ոք այդ մասին տեղյակ չէ։
Կադրերն արվել են երեկ։ Մենք փորձեցինք պատկան մարմիններից պարզաբանում ստանալ տեղի ունեցածի վերաբերյալ։ Հրազդանի համայնքապետարանից AuroraNews.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ իրենք տեղյակ չեն եղել տեղի ունեցածից և այժմ միջոցներ են ձեռնարկում պարզելու համար, թե ովքեր են եղել ավազը տանողները:
Համայնքապետարանից հայտնում են, որ այդ անձինք հասցրել են երկու բեռնատար ավազ տանել տեղանքից, սակայն երբ ամառանոցների բնակիչները աղմուկ են բարձրացրել, նրանք փախուստի են դիմել:
Ըստ մեր զրուցակցի` համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանի` այդ տեղանքում նման գործունեություն ծավալելու թուլտվություն առհասարակ չկա: Հավանաբար, անհայտ անձինք ընտրել են այդ վայրը` հաշվի առնելով, որ դա գյուղից հեռու է և այդկերպ իրենց ոչ ոք չի տեսնի:
Նմանատիպ հոդվածներ
Վթար Կոմիտաս Վրացական խաչմերուկում․ մեքենաներից մեկը բախվել է թերթի կրպակին
Վթար Կոմիտաս Վրացական խաչմերուկում․ մեքենաներից մեկը բախվել է թերթի կրպակին: Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարզահամերգային համալիրի մոտ բուսածածկույթ է այրվում
Հուլիսի 26-ին, ժամը 13:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգայի...
Վերելակի պոկվելու հետևանքով տուժած քաղաքացին հիվանդանոցում մահացել է
Երեկ երեկոյան ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևան քաղաքում: Ազատամարտիկների փողոցի թիվ 78/15 շենքի մոտակայքում կառուցվ...
Ասֆալտը պայթել է Սևանի ճանապարհին. արտակարգ դեպք` «արծվի թևեր»-ի հատվածում
«Ավրորա Մեդիա»-ի լրատվական բաժինը զանգ է ստացել, որ Կոտայքի մարզում, Սևանի մայրուղում, «արծվի թևեր»-ի հատվածում՝ ա...