Իմ միջոցով հայրս քաղաքական մեսիջներ չի ուղարկում որևէ մեկին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, կարծում է, որ դատարանն այսօր օրինաչափ որոշում կայացրեց, և այդ որոշմամբ պարզ դարձավ քննիչի ու դատախազների փնթի աշխատանքը։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։
«Մեկ տարի առաջ մենք բարձրաձայնում էինք այս խնդրի մասին ու մարդիկ լավ չէին հասկանում` ինչի մասին է խոսքը։ Դատարանի այս որոշմամբ մենք բավարարված ենք, սակայն վերջնական բավարարված կլինենք այն դեպքում, երբ բոլոր խախտումները, որոնք թույլ են տրվել այս մեկ տարվա ընթացքում, հարթվեն։ Դատարանի որոշմամբ պարզ դարձավ քննիչի ու դատախազների փնթի աշխատանքը»,–ասաց նա:
Նա նշեց նաև, որ դատարանը մի շարք խախտումներ է թույլ տվել` արգելանք էր դրել նաև իր ու եղբոր` Սեդրակ Քոչարյանի հաշիվների վրա։ Բողոքարկելուց հետո Լևոն Քոչարյանի հաշվի վրայից հանել են արգելանքը։
«Իմ հաշվի վրա 2018–ի հոկտեմբերի 20–ին է արգելանք դրվել։ Ասում էին, թե այն, ինչ ունեք, չենք հավատում, որ ձերն է»,–ասաց Լևոն Քոչարյանը։
Հարցին, թե այսօրվա դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ իրեն զրկել են դատական ծախսերը և կոմունալ վճարները կատարելու հնարավորությունից, ու նա ստիպված է եղել ուրիշների օգնությանը դիմել` ո՞ւմ մասին է խոսքը, ինչպե՞ս է հոգացել դատական ծախսերը, Լևոն Քոչարյանը պատասխանեց, որ խոսքը հարազատների մասին է, նաև իրենց ունեցած խնայողությունների հաշվին է դատական ծախսերն արվել։ Քոչարյանի որդու խոսքով` իրենք ֆինանսական խնդիրներ չունեն։
Լևոն Քոչարյանը նաև նշեց, որ շաբաթը 1 անգամ այցելում է հորը, սակայն նա իր միջոցով քաղաքական մեսիջներ չի ուղարկում որևէ մեկին։
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր որոշեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքը մերժել։
Նմանատիպ հոդվածներ
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս. նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնու...
Հայկական դրամը հայտնվել է ամենակայուն արժույթների ցանկում. Вести.Экономика
Վերջին մեկ շաբաթում (հուլիսի 18-25) նախկին ԽՍՀՄ երկրների արժույթների մեծամասնության փոխարժեքը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմա...
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...