Սամվել Բաբայանը հայտարարել է, որ որոշ կետեր արյան գնով պետք է սրբել. Իրատես
«Իրատես» թերթը գրում է. «Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձի կազմակերպիչ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի շտաբում արշալույսները խաղաղ չեն. շտաբի ղեկավարները խոստում են տվել, որ 30 հազար ստորագրություն կհավաքեն, ինչի համար «կամանդյույուշչին» փող չի խնայել (այս անգամ արտաքին հովանավորներից են գումարներ վերցվել, սոցցանցերում տեսանյութեր են պտտվում): Հավաքվել է ընդամենը 16 հազար ստորագրություն: Ստորագրահավաքը ֆիասկո է գրանցել ոչ միայն մանիպուլյացիաների, այլև իրավական ընթացակարգերի առումով, որի վրա յուղ լցրեց հայաստանյան կողմը՝ ի դեմս ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի:
Իր արկածախնդիր խարակտերի համաձայն' «կամանդույուշչին» օրերս թիմում հայտարարել է՝ ամեն գնով հասնելու է իր նպատակին, որոշ կեղտեր արյան գնով պետք է սրբել»,- ասաց նրա շտաբին մոտ կանգնած մեր աղբյուրը:
Այս միտքը խոր տարակուսանք- կարկամում է առաջացրել թիմակիցների մեջ՝ մնալ նրա կողքի՞ն, թե՞ ճիշտ ժամանակին կողմնորոշվել՝ համապատասխան հետևանքներից խուսափելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
Ողբերգական դեպք Երևանում. տղան սպանել է մորը, դանակի հարվածներ հասցրել հորն ու ինքնավնասել իրեն
Երեւանում, այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 03։45-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին...
Պայթյուն Սիսիանում. զոհ կա
ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Սիսիանում տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին:«Սիսիա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանում վիրավորներ կան. բախում ցուցարարների և ոստիկանության միջև
Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում...