Իջևանցիները միջպետական ճանապարհը բացել են. մանրամասներ տեղի ունեցածից. պատգամավոր
Ցուցարարները բացել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը։
«Բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվել է, մնացյալի մասին կգրեմ հաջորդիվ»,- գրել է նա:
Ավելի ուշ պատգամավորը իր էջում պարբերաբար թարմացրել է ինֆորմացիան:
«ԽՄԲԱԳՐՈՒՄ-նորություն 2, ժ. 02:43. Նոր խոսեցի Սուրեն Պապիկյանի հետ, այս ժամին դեռ աշխատում են, այս պահին հիվանդանոցում են, որտեղ բուժում է ստանում 12 տուժող:
ԽՄԲԱԳՐՈՒՄ-նորություն1, ժ. 23:50 Այս պահին բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվել է, մնացյալի մասին կգրեմ հաջորդիվ:
Իջևանում կատարված բռնությունն անընդունելի է, և այս ամենը հրահրում են նրանք ովքեր նախկինում անտառը հոշոտելով հարստացել են, հացի փող վաստակող մարդկանց էլ սովորեցրել, որ կաշառքով երկի'րն էլ, անտառնե'րն էլ, Սևա'նն էլ կարող են ծախել ու հոշոտել...
«Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորներ Sipan Pashinyan և Hakob Simidyan -ը, նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Էրիկ Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Ոստինանապետ Վալերիյ Օսիպյանը վաղուց տեղում են, խնդիրները կլուծվեն, բայց կարևորը պետք է վերջապես հասկանալ և ընդունել, որ բռնությունը որպես հարցեր բարձրացնելու և լուծում պահանջելու մեթոդ անընդունելի է և պետք է բացառել մեր հարաբերությունների բոլոր մակարդակներում:
ՀԱՎԵԼՈՒՄ. Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։
Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են։ Վերջիններս գտնվում են բժիշկների հսկողության տակ, մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի։ ԱՆ»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
Իջևան-Դիլիջան ճանապարհին. անտառահատումների դեմ պայքարու՞մ ենք
Անտառահատումների դեմ պայքարը շարունակվում է: Ֆեյսբուքի օգտատերերից Վահագն Վարդանյանը գրառում է արել. «Ի...