Գիշերը տանն ում տեսան տղամարդկանցից՝ տարան՝ ոտաբոբիկ, տռուսիկով, առանց հագուստի, ինձ էլ հրեցին գցեցին. իջևանցի կին
Իջևանի դեպքերից հետո ձերբակալվածների հարազատներն այսօր հավաքվել և իրենց բողոք են արտահայտում ոստիկանության գործողություններից։ Նրանցից մի կին, ցույց տալով ձեռքի կապտուկները, ասաց, որ դա ոստիկանների հետ քաշքշոցի հետևանքով է եղել, գրում է Tert.am-ը:
Նա նշեց, որ գիշերը ժամը՝ 03:30-ին, ոստիկանները ներխուժել են իրենց տուն և երկու տղաներին ու ամուսնուն տարել: «Դարպասը կոտրելով, դուռը փշրելով եկան, հրեցին իմ տան մեջ գիշերվա ժամը 3:30-ին, որից հետո տղաս ձեններից իջավ, 10 հոգով բռնեցին, տռուսիկով, որի իրավունքը իրենք բացարձակ չունեին, իջեցրին գետին ... ասեցին՝ փռել ասֆալտին, բայց չասեցին՝ իրա տան մեջ անմեղ մարդկանց փռեն ասֆալտի՞ն, իրա կնոջ, մոր, երեխու ներկայությամբ այդ մարդուն ցածրացնե՞ն»,-ասաց կինը:
Նա նշեց, որ հետո ամուսնուն են բռնել, ապա մյուս որդուն: «Տանն ում տեսան տղամարդկանցից՝ տարան, ինձ էլ հրեցին գցեցին, ասեցի՝ ինձ էլ տարեք, ես էլ եմ ցուցարար, չտարան, հրեցին գցեցին, մնացածին տարան տռուսիկով, ոտաբոբիկ, առանց հագուստի»,-ասաց նա:
Կինը նաև ասաց, որ գիշերվա ժամը 04։00-ի սահմաններում ինքն գնացել է Ոստիկանություն, ցանկացել է ցուցմունք տալ, որ իրեն հարվածել են, բայց ոչ ոք դուռը չի բացել, ինչը տեսանկարահանել են: Ձերբակալվածի հարազատը նշեց, որ արդեն հաղոդում է տվել՝ տուն ներխուժելու համար:
Նմանատիպ հոդվածներ
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...
Սևանն արագ ինքնամաքրվում է. Այսեր Ղազարյան
ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, փորձագետ Այսեր Ղազարյանը Սևանա լճի ներկայիս վիճակն արտացոլող հերթական պատկերն է հ...