Վրաստանի վթարից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել
Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա տղան, ով գիտակցության է ու սկսել է շնչել ինքնուրյուն՝ վիրահատվել է: Այս մասին հայտնում է ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գեւորգ Դերձյանը:
Դերձյանը մասնավորապես գրել է.
«Լավ լուր !
Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա տղան, ով գիտակցության է ու սկսել է շնչել ինքնուրյուն՝ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է։
Տղայի մոտ կատարվել է ստորին վերջույթների ոսկրային բեկորների համադրում, օսթեոսինթեզ: Վիրահատությունը հաջող է անցել: Տղայի ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար:
Մյուս տուժածը՝ 16-ամյա աղջիկը ևս շարունակում է բուժում ստանալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Նա նախորդ շաբաթ հաջողությամբ վիրահատվել էր, այս պահին պլանային բուժում է ստանում: Կյանքին վտանգ չի սպառնում։
Նույն վթարից երրորդ տուժածը՝ 12-ամյա տղան հուլիսի 12-ին ապաքինված դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:
Հիշեցնեմ՝ հուլիսի 7-ին հանգստի մեկնելու ճանապարհին, Գորիի մոտակայքում վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումն ու բախվել արգելապատնեշին: Վթարի հետևանքով մահացել էր 3 մարդ, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
Իջևան-Դիլիջան ճանապարհին. անտառահատումների դեմ պայքարու՞մ ենք
Անտառահատումների դեմ պայքարը շարունակվում է: Ֆեյսբուքի օգտատերերից Վահագն Վարդանյանը գրառում է արել. «Ի...