Ինչո՞ւ են խափանվել Facebook-ն ու Instagram-ը
Հայաստանում այս պահին անհնար է մուտք գործել սոցիալական որոշ կայքեր: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիր կա՝ կապված Facebook-ի ու Instagram-ի, այդ թվում՝ մեսենջերի հետ: Նրա խոսքով՝ խնդիրը գլոբալ է, այն ոչ միայն Հայաստանում է, այլև մի շարք երկրներում, օրինակ՝ Թուրքիայում, Հունաստանում, Կիպրոսում:
«Արևելյան հատվածում հաստատ խնդիրը կա, բայց ընդհանուր այս պահին դժվար է ասել՝ ինչից է: Իրենց մոտ քանի օր է՝ ընդհանուր տեխնիկական վիճակը խառն է: Երեկ էլ է Instagram-ը կախել մի երկու ժամով: Եթե հիշում եք, մի քանի օր առաջ էլի գլոբալ խնդիր կար, նկարները չէին երևում, մի խոսքով՝ ընդհանուր տեխնիկական խնդիրներ կային»,- ասաց նա:
Հարցին՝ կարելի՞ է կանխատեսել՝ որքա՞ն ժամանակում կլուծվի խնդիրը, Մարտիրոսյանն ասաց, որ արդեն լինում է պահ, երբ խնդիրը կարգավորվում է, հետո նորից առաջանում: Նա նաև նշեց՝ խնդիրը ոչ բոլորի մոտ է:
«Օրինակ, ինձ մոտ գնում-գալիս է, կարծում եմ՝ մի քանի ժամվա գործ է, նման դեպքերում ավել չի տևում»,- նշեց նա:
Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է այս վիճակից հաքերներ օգտվեն, տվյալների արտահոսք լինի:
«Չեմ կարծում: Կարող է, օրինակ, հաքերների հարձակման հետևանք լինի, այսինքն՝ ոչ թե օգտվեն սրանից, այլ հենց հարձակումը պատճառ լինի, բայց սովորաբար տեխնիկական ներքին ինչ-որ խնդիր է»,- ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաեւ շաբաթ օրերին
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ամառային հանգստի ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքն անխոչընդոտ ի...