Իջևան տանող մայրուղին լիքն է ոստիկանական մեքենաներով. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկությոնւններ է հայտնում Իջեւանում տիրող իրավիճակի մասին։
պատգամավորը մասնավորապես գրել է ՝
«Դեպի Իջևան տանող մայրուղին լիքն է ոստիկանական մեքենաներով։
Մոտ մեկ ժամ առաջ տեղի ունեցած բախումների արդյունքում տուժել է 11 ոստիկան։ Նրանցից մեկը ստացել է գանգուղեղային վնասվածք։
Ըստ տեղեկությունների այս պահին փակ է միջպետական ճանապարհը։ Ցուցարարները սպասում են ոստիկանապետ Վալերի
Օսիպյանի ժամանմանը։
Իջևան հասնելուն պես կհայտնեմ նոր մանրամասներ»։
Որից րոպեներ անց կատարել է նոր գրառում, տեղեկացնելով՝
«Այս պահին կապի մեջ եմ Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Արման Թաթոյանի փոխանցմամբ, պաշտպանի գրասենյակը Իջևանից ստանում է ահազանգեր քաղաքացիներից։
Ցուցարարների կողմից միջպետական փակված ճանապարհի պատճառով ընտանիքները՝ այդ թվում երեխաներ, չեն կարողանում հասնել իրենց բնակության վայրեր։
ՄԻՊ-ը շուտով հանդես կգա հայտարարությամբ»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
Իջևան-Դիլիջան ճանապարհին. անտառահատումների դեմ պայքարու՞մ ենք
Անտառահատումների դեմ պայքարը շարունակվում է: Ֆեյսբուքի օգտատերերից Վահագն Վարդանյանը գրառում է արել. «Ի...