Քննչական կոմիտեն Ամուլսարի հետ կապված պարզաբանում է ներկայացրել
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսանկ Նաիրա Հարությունյանը օրեր առաջ Ամուլսարում տեղի ունեցած միջադեպի հետ կապված գրառում է արել.
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ վերջին օրերին տարբեր անձանց կողմից շահարկվող տեղեկությունը, թե ՀՀ Քննչական կոմիտեի քննիչները և փորձագետները հունիսի 13-ին Ամուլսարի հանքավայր են այցելել «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող մեքենաներով, նպատակ են հետապնդում կասկածի տակ դնել գործի քննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունը:Ցանկանում ենք պարզաբանել, որ Ամուլսարի հանքավայրի տարածք, վարույթն իրականացնող մարմնի գլխավորությամբ, փորձագիտական խմբերը միշտ էլ մուտք են գործել համապատասխան հրահանգավորում և անվտանգության պաշտպանիչ համազգեստ ստանալուց հետո:
Ինչ վերաբերում է «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող տրանսպորտայի միջոցներով հանքավայրի տարածք մուտք գործելուն, ապա նշենք, որ հանքավայրի տարածք հնարավոր է գնալ հատուկ տրանսպորտային միջոցներով, որի նպատակը դարձյալ փորձագիտական խմբի անվտանգության ապահովումն է, իսկ նման տեխնիկա տրամադրվել է ընկերության կողմից՝ վարույթն իրականացնող մարմնի պահանջով:Տարբեր անձանց կողմից մեկնաբանություններ են հնչում, թե փորձագիտական խումբը հանքավայրի տարածք պետք է մուտք գործի առանց «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում դատավարական գործողության մասնակից անձանց շրջանակը՝ ելնելով քրեական գործի բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության սկզբունքից»:
Նմանատիպ հոդվածներ
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ո՞ւմ հաշվին են «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվորեն վերանորոգում իրենց սենյակները. Armdaily.am
«Իմ քայլի» որոշ պատգամավորների սենյակներում վերանորոգման աշխատանքներ են։ Այս մասին գրում է Armdaily.am-ը: «Մեզ չհաջ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...