ՃՈ պաշտոնյայից գումար շորթելու համար կալանավորված լրագրողը 2 000 000 ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
Հուլիսի 15-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի) բավարարեց ներկայացված վերաքննիչ բողոքը եւ Hzham.am կայքի լրագրող Գայանե Մանուկյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելը ճանաչեց թույլատրելի՝ գրավի չափ սահմանելով 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամը: Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:
Սահմանված չափով գումարը վճարելուց եւ դրա մասին ապացույցը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելուց հետո Գայանե Մանուկյանը գործի նախաքննությանը կմասնակցի ազատության մեջ գտնվելու պայմաններում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանության 6-րդ վաչության աշխատակիցները շորթում կատարելու կասկածանքով ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից բերման են ենթարկվել Hzham.am կայքի լրագրող Գայանե Մանուկյանին, ում մոտ հայտնաբերվել է 400 հազար դրամ։
Ըստ որոշ տեղեկությունների՝ լրագրողը ՃՈ պաշտոնատար անձին ասել էր, թե վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ ունի եւ դրանք չհրապարակելու համար նրանից գումար էր պահանջել ու գումարը ստանալու հետո բերման ենթարկվել։
Նմանատիպ հոդվածներ
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ո՞ւմ հաշվին են «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվորեն վերանորոգում իրենց սենյակները. Armdaily.am
«Իմ քայլի» որոշ պատգամավորների սենյակներում վերանորոգման աշխատանքներ են։ Այս մասին գրում է Armdaily.am-ը: «Մեզ չհաջ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...