Պետպաշտոնյաները սկսել են «Ֆեյսբուքով» վիրավորել միմյանց. 168.am
Պետական պաշտոնյաները սկսել են «Ֆեյսբուք» սոցցանցով միավորել միմյանց, գրում է 168.am-ը:
Օրերս Սոցիալական ապահովության ծառայության (ՍԱԾ) պետի տեղակալ, նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը «Ֆեյսբուքով» ի լուր աշխարհի հայտարարել է, թե պետական համակարգում ներքին լարվածություն կա:
Իրավիճակը հունից դուրս է եկել, քանի որ իրար դեմ անհաշտ պայքար են մղում երկու նորեկ ղեկավարները՝ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանը և նրա տեղակալ Արսեն Օհանյանը:
Նրանց վերադասը համարվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 168.am–ի հետ զրույցում խոստովանել է, որ պրոցեսները նոր չեն, և խնդիրը «շատ լուրջ» է որակել:
Նախարարը, հակառակ ծառայության պետի տեղակալի պնդումների, որ տեղ են գտել նրա գրառման մեջ, հայտարարել է, որ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանի և տեղակալ Արսեն Օհանյանի միջև լարվածությունն անձնական բնույթ չի կրում, բացառապես աշխատանքային է և սկիզբ է առել տեղակալի անպտուղ աշխատանքի հանդեպ պետի դժգոհությունից:
Բանն այն է, որ ծառայության պետ Ղամբարյանը դժգոհ է տեղակալ Արսեն Օհանյանի և աշխատակազմի ղեկավար Վանիկ Բաբաջանյանի աշխատանքի որակից և այս մասին զեկուցել է նախարար Բաթոյանին:
Ինքը՝ Բաթոյանը ևս, պարբերականի հետ զրույցում ասել է, որ իրեն ծառայության պետը նույն խնդիրներով մի քանի անգամ է դիմել, ինչից հետո անձամբ լսել է բոլոր կողմերին, այդ թվում՝ ծառայության աշխատակազմի ղեկավարին, և դեռևս մտմտում է՝ խնդիրն ինչպես հանգուցալուծել:
Ստացվում է՝ նախարարը լիովին տեղեկացված է եղել ծառայության ներքին խնդիրներին:
168.am–ի տեղեկություններով` Արսեն Օհանյանը պետական համակարգում իր նշանակվելու պահին ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ է գտնվել գողության մեղադրանքով:
Նմանատիպ հոդվածներ
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ո՞ւմ հաշվին են «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվորեն վերանորոգում իրենց սենյակները. Armdaily.am
«Իմ քայլի» որոշ պատգամավորների սենյակներում վերանորոգման աշխատանքներ են։ Այս մասին գրում է Armdaily.am-ը: «Մեզ չհաջ...
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...