Մի քանի օր առաջ այցելել եմ Ռոբերտ Քոչարյանին. ՄԻՊ
Մի քանի օր առաջ այցելել եմ Ռոբերտ Քոչարյանին, եւ առհասարակ Մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող բոլոր հարցերն իմ ուշադրության կենտրոնում են։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի գործի և վերջինիս փաստաբանների՝ ՄԻՊ-ին ուղղված դիմումի մասին։
Կոնկրետ գործով դատավորների գործողությունների մասով մտահոգություններին ՄԻՊ-ը տեղյակ է. «Դրանց վերաբերյալ չեմ կարող դիրքորոշում հայտնել, քանի որ մտահոգություններից յուրաքանչյուրը վերաբերում է կոնկրետ գործով դատավորի լիազորություններին: Միայն նշեմ, որ պարոն Ալումյանը հրապարակային դիմել է ինձ, ինչից հետո ես խոսել եմ նրա հետ, պայմանավորվել ենք, որ նա այդ խնդիրների վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնի: Առավել մանրամասն հարցն ուսումանսիրելուց հետո կհասկանանք՝ դա մեր լիազորությունների մեջ է, թե՝ ոչ»:
Թաթոյանն ասաց, որ Քոչարյանի կալանավորումից հետո ինքն այցելել է վերջինիս: Այցը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, ՄԻՊ-ի նախաձեռնությամբ՝ նկատի ունենալով պաշտպանական կողմի մտահոգություններով։
«Իմ խնդիրը պահման պայմանների հետ կապված հարցերն են: Դժգոհություններ պահման պայմանների վերաբերյալ չեն ներկայացվել: Առանձնազրույցի մանրամասները չեմ կարող ասել, իսկ ինչ վերաբերում է մտահոգություններին, ապա Քոչարյանը հայտնել է այն նույն մտահոգությունները, որոնք վերաբերում են դատարաններին և որոնց մասին բարձրաձայնում են փաստաբանները»,–ասաց Թաթոյանը՝ հավելելով, թե Քոչարյանին տեղեկացրել է, որ մտահոգությունները չեն գտնվում ՄԻՊ-ի լիազորությունների շրջանակներում:
Նմանատիպ հոդվածներ
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ո՞ւմ հաշվին են «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվորեն վերանորոգում իրենց սենյակները. Armdaily.am
«Իմ քայլի» որոշ պատգամավորների սենյակներում վերանորոգման աշխատանքներ են։ Այս մասին գրում է Armdaily.am-ը: «Մեզ չհաջ...
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...