Կխնդրեի, որ մեր կլասիկ պատգամավորը մինչև լայվ մտնելը զանգեր մեզ, երբ ինքը լայվ մտավ, մենք հարց էինք լուծում. Ռևազյանը՝ Մարուքյանին
ՌԴ կողմից դեպի Վրաստան և Վրաստանից-ՌԴ չվեթների արգելումից հետո քաղավիացիան փորձեց ՀՀ-ն դիտարկել որպես տարանցիկ չվերթների տարածք, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
«Բոլոր ավիաընկերություններին կանչեցինք մեզ մոտ, որ համոզենք ՀՀ-ն որպես տարանցիկ չվերթների տարածք դիտարկել՝ ուղիղ չվերթները շատանան», - ասաց նա:
Ռևազյանի խոսքով՝ վերջին շրջանում Հայաստան-Վրաստան և ՀՀ-ՌԴ տարբեր ուղղություններով չվերթների քանակը բավականին ավելացել է:
«Դրա համար կխնդրեմ, որ մեր «կլասիկ» պատգամավորը մինչև լայվ մտնելը զանգեր մեզ, որովհետև, երբ ինքը լայվ մտավ, էդ նույն վայրկյանին մենք հարց էինք լուծում ու կարող էինք տեղեկատվություն տալ, թե ինչ քայլեր ենք անելու և ինչ արդյունքի դա կբերի», - հավելեց Ռևազյանը՝ դիմելով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:
Հիշեցնենք, որ ֆեյսբուքի ուղիղ եթերում Մարուքյանն անդրադարձել էր Վրաստանում ստեղծված իրավիճակին ու կառավարությանն առաջարկել էր ավելացնել Գյումրիից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ չվերթների քանակը։
«Կոչ եմ անում Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ շատ գեղեցիկ աղջկան և մեր փայլուն աշխատող կառավարությանը, որ այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկեն և այս խնդիրը կարգավորեն։ Մենք ուղղակի այս հնարավորությունը չպետք է բաց թողենք», - ասել էր նա:
Նմանատիպ հոդվածներ
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ո՞ւմ հաշվին են «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվորեն վերանորոգում իրենց սենյակները. Armdaily.am
«Իմ քայլի» որոշ պատգամավորների սենյակներում վերանորոգման աշխատանքներ են։ Այս մասին գրում է Armdaily.am-ը: «Մեզ չհաջ...
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...