Երբ լոուքոսթերները մուտք են գործում շուկա, շատ արագ մոնոպոլիստ են դառնում. Քաղավիացիայի կոմիտեի նախագահ
Ես կոնկրետ արդյունքներ բերել եմ, այդտեղ կասկած չկա. այն, որ երկու լոուքոսթերներ պատրաստ են հաջորդ տարի մուտք գործել հայկական շուկա, շատ մեծ արդյունք է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:
«Պատճառն այն է, որ ես ճկուն եմ աշխատել, ես չեմ գնացել ասել՝ Հայաստանի պայմանը սա է, ուզում եք՝ ընդունեք, չեք ուզում՝ մի ընդունեք: Ես տարբեր հարցեր եմ տվել, հասկացել եմ իրենց մտածելակերպը, տարբեր մասնագետների հետ եմ խոսել, որ հասկանամ, թե ինչ խնդիրներ են առաջացել, երբ իրենց մոտ մուտք են գործել տվյալ ընկերությունները, որ նույն խնդիրները չլինեն ՀՀ-ում»,-ասաց Ռեւազյանը:
Նա նկատեց, որ օրինակ, երբ լոուքոսթերները մուտք են գործում շուկա, շատ արագ մոնոպոլիստ են դառնում. «Մեկ տարի թռիչքներ են իրականացնում, հետո գալիս կառավարությանն ասում են՝ եթե էս-էս բաները մեզ համար չանեք, մենք դուրս կգանք շուկայից: Մենք հաշվի ենք առել այս հանգամանքը, դրա համար զեղչը տալիս ենք ոչ թե ավիաընկերությանը, այլ տալիս ենք ուղղության համար: Օրինակ, եթե մենք չունենք Երեւան-Մարսել չվերթ, մենք ուզում ենք 5 տարով հանել օդի փողը: Այսինքն ուզում ենք այնպես անել, որ մեկը չկարողանա մտնի շուկա 10 ուղղություն բացի եւ մոնոպոլիստ դառնա»:
Նմանատիպ հոդվածներ
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ո՞ւմ հաշվին են «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվորեն վերանորոգում իրենց սենյակները. Armdaily.am
«Իմ քայլի» որոշ պատգամավորների սենյակներում վերանորոգման աշխատանքներ են։ Այս մասին գրում է Armdaily.am-ը: «Մեզ չհաջ...
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...