Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը զինծառայողներ են
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում:«Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու կողաշրջվել, ինչի հետևանքով մեքենայի վարորդն ու 4 ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանցից չորսը շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Գյումրի ԲԿ, իսկ 2007 թվականին ծնված ուղևորը տեղափոխվել է «Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:
Shantnews.am-ը գրում է, որ Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ տուժածներից երեքը՝ Վիլեն Բադասյանը (ծնված 1999թ.-ին),Համբարձում Համբարձումյանը (ծնված 2000 թ.-ին) և Հովհաննես Սերոբյանը (ծնված 1999 թ.-ին) Լոռու մարզի Խնկոյան գյուղի բնակիչներ են: Նրանցից Վիլեն Բադասյանի մոտ ախտորոշվել է հետականջային շրջանի կտրված վերք, տղան ժամկետային զինծառայող է և արդեն տեղափոխվել է Երևանի զինվորական հոսպիտալ:
Համբարձում Համբարձումյանի մոտ ախտորոշվել է գոտկային շրջանի սալջարդ, ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Հովհաննես Սերոբյանի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, նա նույնպես զինծառայող է և վիճակը կայունանալուց հետո կտեղափոխվի զինվորական հոսպիտալ:
Իսկ բժշկական կենտրոն տեղափոխված ուղևոր Սահակ Ղուկասյանը Շիրակի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ է՝ ծնված 1998 թվականին,նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղային տրավմա, տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է:
Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողներն արձակուրդում են և Շիրակի մարզ էին մեկնել զինակից ընկերոջը տեսության:
Նմանատիպ հոդվածներ
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ո՞ւմ հաշվին են «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվորեն վերանորոգում իրենց սենյակները. Armdaily.am
«Իմ քայլի» որոշ պատգամավորների սենյակներում վերանորոգման աշխատանքներ են։ Այս մասին գրում է Armdaily.am-ը: «Մեզ չհաջ...
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...