Շենգավիթ վարչական շրջան. «Խայտառակություն է, մի՞թե սրա համար էր փոփոխությունը». Սոնա Աղեկյան
ֆեյսբուքի ուղիղ եթերում Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ցույց է տալիս Շենգավիթ համայնքում տիրող իրավիճակը ու նշում.
«Սանէպիդկայանի լռությունը հանցավոր եմ համարում աղբի հետ կապված այս իրավիճակում: Սանէպիդկայանից պետք է գան եւ արձանագրեն, որ «Սանիթեքը», քաղաքային իշխանությունը եւ վարչական շրջաբնը ձախողել են աղբահանությունը: Շները, թափառող մյուս կենդանիները, կրծողները բազմանում են, եւ սկսում են աղբը փորփրել ու տարածել: Սանէպիդկայանը ես չգիտեմ ինչի համար է աշխատավարձ ստանում, խայտառակություն է: Քանի որ շոգ է, աղբից հեղուկ է հոսում, սա աղբն է` իր ողջ հմայքով, կարծես աևաբական որեւէ երկրում լինենք»,- ասաց նա:
Սոնա Աղեկյանը աղբը նկարահնելով հիշում է, որ նախկինում աղբահանությունը ավելի լավ էր կատարվում, քան հիմա:
«Մի՞թե սրա համար էր փոփոխությունը, էդպես էր, էդպես, Տարոնը մի քիչ ավելի լավ էր կատարում աղբահանություն»,-ասաց նա:
Սոնա Աղեկյանը հավելեց, որ «Իրավունքի եւ արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ն նախապատրաստում է փաթեթ, եւ դատական հայցով կդիմեն դատարան, որպեսզի բոլոր անգործունեություն ցուցաբերող պատկան մարմինները` եւ առողջապահության նախարարությունը եւ քաղաքային իշխանությունները ենթարկվեն պատասխանատվության` քաղաքացիներին դիտավորյալ էպիդեմիայի ենթարկելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...
ՈՒՂԻՂ. Սևանա լճի լողափերի տնտեսվարողները փակել են Երևան-Սևան մայրուղին
Սևանա լճի լողափերի տնտեսվարողներն այսօր վաղ առավոտյան Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել, այնուհետև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի նախագահը կարմիր լողավարտիքով հայտնվել է լողափին
ՈՒկրաինացիների կողմից հիացմունքի է արժանացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քայլը, երբ կարմիր լողավարտիքով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շիրակի մարզի գյուղերից մեկում տղամարդը աղջկան բռնությամբ 8 տարի գոմում է պահել
Արարատի մարզում ՀՀ ոստիկանության աշխատակիցները հունիսին տեղեկություն են ստացել, որ Շիրակի մարզերի գյուղերից մեկում երիտա...