Գողություն միշտ էլ կար, բայց հիմա դա ցինիզմի է հասել․ Հրանտ Բագրատյանը՝ կանաչած Սևանի մասին
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Սեւանի կանաչելու խնդիրներին եւ դրանց մեղավորներին։
«Սևանի կանաչելը բոլորիս վրա է ազդել։ Կարող են մի քանի պատճառներ լինել. կեղտաջրեր, ջրի մակարդակի բարձրացում, էկոլոգիական հավասարակշռության խախտում և այլն։ Կամ էլ բոլորը միասին։ Խոսեմ վերջինից։ Լճից անվերահսկելի քանակի ձուկ որսալու դեպքում ջրիմուռները ծաղկում են։ Որովհետև ֆլորան սկսում է գերակայել ֆաունայի նկատմամբ։ Նման փորձ, իհարկե շատ ավելի մեղմ, մենք էլ ենք ունեցել։ Որպես կանոն, դա պատահում է ինտենսիվ ձկնագողության ժամանակ։
Միայն այս տարի 3 անգամ այդ ճանապարհով գնացել եմ Արցախ. 50-100 մետրը մեկ մարդիկ 2 ձեռքները տնկած ձուկ են առաջարկում։ Հենց նրանց կողքին բացեիբաց տաշտերի մեջ տասնյակ կամ 100-որ կգ ձուկ։ Նման կոռուպցիա երբեք չի եղել։ Մեր ժամանակ ՆԳՆ-ն ամիսը մեկ գոնե ռեյդեր էր անցկացնում։ Գողություն միշտ էլ կար, բայց հիմա դա ցինիզմի է հասել։
Դրան գումարած պիտի հորդորեի կառավարությանը հրապարակել վերջին 5 տարիներին (նաև առաջին կիսամյակներին) լիճ լցրած մանրաձկան քանակը։ Խոսքը Սևանի և այլ մի քանի մասնավոր ձկնաբուծարանների մասին է։ Հնարավոր է, որ լճում պարզապես ձուկ չկա կամ շաաատ քիչ կա։
Խնդրին նպաստում է նաև այն, որ չինական նոր ուռկանները մանրաձուկն էլ են բռնում։ Որոշ ռեստորանների մանրաձկով ուտեստները պարզապես քար զարմանք են առաջացնում։ Հիմա կարող է լիճը հետ գալ։ Բայց ձկնագողության կարգավորված չլինելը մեկ անգամ չէ,որ կանաչեցնելու է լիճը։ Ու մի օր դա լինելու է անդառնալի։ Կարծում եմ նաև, որ մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին (նախարար կար, հիմա չգիտեմ ով է) պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել»,- գրել է Հրանտ Բագրատյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ո՞ւմ հաշվին են «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվորեն վերանորոգում իրենց սենյակները. Armdaily.am
«Իմ քայլի» որոշ պատգամավորների սենյակներում վերանորոգման աշխատանքներ են։ Այս մասին գրում է Armdaily.am-ը: «Մեզ չհաջ...
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...