ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոռումպացված պաշտոնյայի տոռմուզի կալոդկեքը մաշած են. Փաշինյան

Երբ ես առաջին անգամ քաղաքական հրապարակային ելույթ եմ ունեցել, ՀՀ քաղաքացիներին առաջարկել եմ մի բանաձեւ, որ յուրաքանչյուրը ասի, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ես եմ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն կատարած այցելության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Ես ինքս էլ եմ դա որդեգրել: Դա տեքստ կամ կենաց չի, որ ասեցիր, խմեցինք, գնացինք տներով: Դա պատասխանատվություն է եւ այդ պահից սկսած ես ցանկացած քայլ աներիս շատ արագ, համակարգչային հմտությամբ մշակել, թե այդ քայլը որքանով է համապատասխանում իմ առաջարկած բանաձեւին»,-ասաց նա՝ հավելելով, որ մեզնից որեւէ մեկն անթերի, կատարյալ չէ:

 

«Շատ խոսում ենք օրենքի մասին, որ խիստ օրենք լինի, բայց շատ կարեւոր է ներքին օրենքը, որ մենք ունենք: Եթե մեր օրենքը պետք է լինի այն, որ այդ օրենքը մեզ բոլորիս է սահմանափակում ու կանոնակարգում, արդյունք չի լինի: Շատ ավելի կարեւոր է, թե մեզնից յուրաքանչյուրը ինքն իրեն ինչքանով է սահմանափակում որպես լրագրող, որպես խմբագիր, որպես քաղբանտարկյալ, որպես պատգամավոր, որպես վարչապետ ու նախարար: Եթե մենք ներքին արգելակներ չունենանք... ինչո՞վ ենք տարբերվում կոռումպացված պաշտոնյան չկոռումպացված պաշտոնյայից: Մի պարզ բանով. Չկոռումպացված պաշտոնյան ունի շատ ուժեղ ներքին արգելակներ,եւ դրանք արժեքներն են: Իսկ կոռումպացված պաշտոնյայի տոռմուզի կալոդկեքը մաշած են»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

 

Տեսանյութը՝ News.am-ի

Քաղաքականություն