Երևանում տրոլեյբուսի հոսանքաընդունիչի հարվածից տուժած վարորդին վիրահատել են. Shantnews.am
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսի հոսանքաընդունիչը պոկվել և ընկել է կողքից ընթացող Toyota մակնիշի ավտոմեքենայի վրա: Մարդատարի վարորդը ուսի մասում մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել է նախ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, այնուհետ՝ Իզմիրլյան բժշկական կենտրոն: Նրան վիրահատել են:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում տրոլեյբուսի վարորդ Նորայր Սազմանդյանը պատմել է, թե ինչպես է տրոլեյբուսի հետևից ընթացող մեքենան դարձել թիրախ, նա ներկայացրել է, թե վիճակն այնքանով է վտանգավոր, որ Toyota -ի վարորդին վիրահատել են, նա միայնակ է եղել մեքենայում, իսկ տրոլեյբուսը շահագործման ենթակա չէ:
Քիչ անց տարածք է եկել էլեկտրատրանսպորտային բաժնի բրիգադն, ու տրոլեյբուսը տեղափոխել են պարկ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի նախագահը կարմիր լողավարտիքով հայտնվել է լողափին
ՈՒկրաինացիների կողմից հիացմունքի է արժանացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քայլը, երբ կարմիր լողավարտիքով...
ՈՒՂԻՂ. Սևանա լճի լողափերի տնտեսվարողները փակել են Երևան-Սևան մայրուղին
Սևանա լճի լողափերի տնտեսվարողներն այսօր վաղ առավոտյան Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել, այնուհետև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շիրակի մարզի գյուղերից մեկում տղամարդը աղջկան բռնությամբ 8 տարի գոմում է պահել
Արարատի մարզում ՀՀ ոստիկանության աշխատակիցները հունիսին տեղեկություն են ստացել, որ Շիրակի մարզերի գյուղերից մեկում երիտա...