Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այսօր՝ հուլիսի 12-ին, ներկա են եղել Ազգային Ժողովի այգում տեղի ունեցած «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որը նվիրված էր Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 25 երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 250 սաներից բաղկացած նվագախումբն ու երգչախումբը ստեղծվել են Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:
Համերգի ընթացքում «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ առաջին անգամ հնչել է մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Երևան» ստեղծագործությունը:
Բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություներից կազմված համերգային ծրագրի ընթացքում հնչել են Կոմիտասի, Է. Միրզոյանի, Ղ. Սարյանի, Է. Հովհաննիսյանի, Տ. Մանսուրյանի և Ն. Զարիֆյանի ստեղծագործությունները, որոնց կատարմամբ նվագախմբի պատանի երաժիշտները առաջիկայում հանդես կգան նաև մարզերում և Արցախում:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն է Հարություն Արզումանյանը, խմբավարը՝ Լիլիթ Եդիգարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ո՞ւմ հաշվին են «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվորեն վերանորոգում իրենց սենյակները. Armdaily.am
«Իմ քայլի» որոշ պատգամավորների սենյակներում վերանորոգման աշխատանքներ են։ Այս մասին գրում է Armdaily.am-ը: «Մեզ չհաջ...