Էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի. Գարեգին Բաղրամյան

Երեւանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցումը հնարավորություն կտա մոտ 1-1,5 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը միայն այդ գործոնով պայմանավորված: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարության մեկնարկի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

 

Բաղրամյանի խոսքով` լարված գրաֆիկի ժամանակ, երբ էներգիան չի բավարարում, Հրազդանի ՋԷԿ-ը միացնում են, և այն էլեկտրաէներգիա է արտադրում բավական թանկ սակագնով: 

 

Բաղրամյանն ասաց, որ ՀԾԿՀ նախագահը նշեց՝ վառելիքային բաղադրիչը 31,5 դրամ է, որն արդեն դրամ ավել է, բացի այդ բաղադրիչից, շուրջ 10 դրամ էլ ծախսերի ապահովման համար է տրվում, այսինքն՝ 1 Կվտ-ի սակագինը հասնում է 40-41 դրամի:

ՀԾԿՀ նախագահն ասաց, որ նոր էլեկտրակայանը կլինի ամենից արդիականը, և դրա կառուցումը կբերի 1-1,5 դրամ սակագնի նվազման:

 

«Հրազդանի ՋԷԿ-ը բավական հին կայան է, շատ ցածր ՕԳԳ-ով և արդեն իսկ իր ռեսուրսը սպառում է, մեկ-երկու տարվա ռեսուրս է մնացել: Այսինքն՝ այդ հզորությունը գալիս է նաև իրեն փոխարինելու»,- ասաց նա:


 

Քաղաքականություն