Արցախ է այցելել շուրջ 12 հազար օտարերկրացի զբոսաշրջիկ
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախ է այցելել շուրջ 12 հազար 606 օտարերկրյա զբոսաշրջիկ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Արցախում ներգնա օտարերկրյա զբոսաշրջային այցելությունները, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 2019 թ.-ի առաջին կիսամյակում աճել են 68.5 %-ով։
«Արցախում գործող երեք տեղեկատվական կենտրոններում անվճար ծառայություններից օգտվել են 580 զբոսաշրջիկներ։ Վերջիններս ստացել են համապարփակ տեղեկություններ՝ Արցախի զբոսաշրջավայրերի, հյուրանոցների, տրանսպորտային և այլ ծառայությունների մասին անվճար գրականության կամ բանավոր տեսքով։ Հունիսի 1-ից գործող «Tourist Bus» զբոսաշրջային ավտոբուսների նախագծի շրջանակներում Տողի մելիքական ապարանք, Տիգրանակերտ, Գանձասար և Հունոտի կիրճ են այցելել 906 ներքին և ներգնա զբոսաշրջիկներ։ 2019թ.-ի առաջին կիսամյակում, «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցի ծառայություններից օգտվել է 4425 այցելու»,- մանրամասնել է Ա. Գրիգորյանը:
Նա նշել է, որ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից նույն ժամանակահատվածում հաշվառվել են հյուրանոցային տնտեսության 17 նոր օբյեկտներ՝ հյուրանոցներ և հյուրատներ։ Հյուրանոցային տնտեսության օբյեկտների ընդհանուր թիվը կազմել է 78՝ 1828 մահճակալ-տեղով։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...
Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝...
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ...