ԱՄՆ կոնգրեսն արգելեց Ադրբեջանին վաճառել Արցախի քաղաքացիական ինքնաթիռներին սպառնացող զենքեր
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը, որով ԱՄՆ-ին արգելվում է Ադրբեջանին տրամադրել այնպիսի ռազմական միջոցներ, որոնք կարող են օգտագործվել Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից մեկնած քաղաքացիական օդանավերը խոցելու համար:
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», օրենսդրական այս նախաձեռնությանը կողմ են քվեարկել 234 կոնգրեսկանններ, դեմ՝ 195:
Նախաձեռնության աջակիցներն են կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիեռը և Ադամ Շիֆը: Փոփոխությունը վերաբերում է 2020 թվականի ֆիսկալ տարվա Ազգային պաշտպանության ակտին (Fiscal Year 2020 National Defense Authorization Act):
Ամերիկահայ կառույցները ողջունել են օրենսդրական փոփոխության ընդունումը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը վրդովվել է. «Հա հերիք ա, հասուն տղա ա, պետք ա աշխատի, իմ տղան էլ ա բանակում»
«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ավարտին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր հեռանալ, նրան...
«Որևէ կոմպրոմիս չի լինելու». Փաշինյանը հակադարձեց անտառագողերին պաշտպանողներին
Կառավարությունը մտադիր չէ որևէ ապօրինի կոմպրոմիսի գնալ։ Իջևանում տեղի ունեցած դեպքերին անդրադառնալիս այս մասին ևս մեկ ան...
Վարչապետը դարբնի հետ փորձել է կռել շիկացած երկաթը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կմասնակցի «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովին: Մինչ այդ, նա շփվել է...
Փաշինյանը հայտնվեց հրմշտոցի մեջ. փորձում էին նամակներ հանձնել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ՝ նամակներով, խնդրանքներով, մոտեցան նր...