«Որևէ կոմպրոմիս չի լինելու». Փաշինյանը հակադարձեց անտառագողերին պաշտպանողներին
Կառավարությունը մտադիր չէ որևէ ապօրինի կոմպրոմիսի գնալ։ Իջևանում տեղի ունեցած դեպքերին անդրադառնալիս այս մասին ևս մեկ անգամ վարչապետ Փաշինյանը շեշտեց Շիրակի համաժողովի ընթացքում։
Փաշինյանն ասաց, որ զարմացած է այն բանից, որ երբեմն մարդիկ տարակուսանք են հայտնում, թե ինչու այդ ծավալով պետք է լինի անտառագողերի դեմ պայքարը։ Վարչապետը հակադարձեց արդեն տարածված խոսքերին, թե անտառագողերը դրանով հացի փող են ստեղծում։
«1000 դրամ վերցնող երբեմնի ճանապարհային ոստիկանի 1000 դրամն էլ իր ապրուստի փողն էր։ Յուրաքանչյուր կոռուպցիոների վերցրած կաշառքն իր ապրուստի փողն է։ Կներեք, գողություն անողի ապրուստի փողը գողությունն է։ Ավազակություն անողի ապրուստի փողն ավազակությունն է», – ասաց Փաշինյանը։
Հետևաբար, ըստ վարչապետի, որևէ կոմպրոմիս չի լինելու, քանի որ նաև բավարար դաշտ կա ստեղծված, որպեսզի մարդիկ իրենց ստեղծարար աշխատանքով ապրուստ ապահովեն։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը վրդովվել է. «Հա հերիք ա, հասուն տղա ա, պետք ա աշխատի, իմ տղան էլ ա բանակում»
«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ավարտին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր հեռանալ, նրան...
Վարչապետը դարբնի հետ փորձել է կռել շիկացած երկաթը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կմասնակցի «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովին: Մինչ այդ, նա շփվել է...
Փաշինյանը հայտնվեց հրմշտոցի մեջ. փորձում էին նամակներ հանձնել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ՝ նամակներով, խնդրանքներով, մոտեցան նր...
Փաշինյանին տիկնիկ նվիրեցին՝ իր կերպարով, «դուխով» գլխարկով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Շիրակի մարզ՝ մասնակցելու «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովին: Մինչ համաժ...