Ովքեր են ԲԴԽ անդամ ընտրված դատավորները
Դատավորների ընդհանուր ժողովը քիչ առաջ ամփոփեց Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների քվեարկության արդյունքները, գրում է News.am-ը։
ԲԴԽ անդամներ են ընտրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռուբեն Վարդազարյանը և Մեսրոպ Մակյանը։
Մինչ այդ ժողովի նիստում ԲԴԽ անդամ դառնալու համար երդվել էր 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը։
Նշենք, որ ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերի համար պայքարն ընթացել է առաջին ատյանի դատարանի 11 դատավորների՝ այդ թվում, Դավիթ Բալայանի, Անահիտ Թումանյանի, Վահե Խալաթյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Վարդուհի Հովնանյանի, Սիմիզար Հովսեփյանի, Արգիշտի Ղազարյանի, Մեսրոպ Մակյանի, Սուրեն Մնոյանի, Ռուբեն Վարդազարյանի և Ելենա Քոչարյանի միջև։ Ավելի վաղ առաջին ատյանի դատարանների 66 դատավորներ դիմումներ էին ներկայացրել՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...
Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝...
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ...