Ռուսթավի 2-ի համասեփականատերը պահանջում է հեռացնել ՀԸ- գլխավոր տնօրեն՝ Նիկա Գվարամիային
Ռուսթավի 2 -ի 9 տոկոս բաժնեմասի սեփականատեր Նինո Նիժարաձեն պահանջում է պաշտոնանկ անել հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային, որի վերջին հայտարարությունն անընդունելի է լրագրողական գործունեության տեսանկյունից:
Հիշեցնենք՝ ուղիղ եթերում ՌԴ նախագահի հասցեին լրագրող Գաբունիայի հայհոյանքներից հետո, երեկ եթերում վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել նաև ընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:
«Այսօր, ելնելով իրավիճակից, բաժնետերորի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել ենք տնօրենի պաշտոնանկության հարցը: Տնօրենի վերջին հայտարարությունը, մեր կարծիքով, բոլորովին անընդունելի է լրագրողական գործունեության համար և դուրս է գալիս բոլոր սահմաններից: Մեր կարծիքով, որպես գործընկեր, նա վարկաբեկում է «Ռուսթավի 2»-ին։ Մենք գտնում ենք, որ ալիքի ղեկավարը կանխամտածված կերպով է ընտրել այդպիսի քաղաքականությունը: Եթե մյուս գործընկերները չեն աջակցի մեզ, դա կլինի նրանց մեղքը», – ասել էր Նիժարաձեի փաստաբանը:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝...
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...