Էլեկտրահամակարդի վթարից մանրամասներ է ներկայացրել փոխնախարարը
Էներգահամակարգում հաճախականությունների տատանումներ են տեղի ունեցել, որի պատճառով խոշոր արտադրողների ռելեական պաշտպանությունը կանգնել է՝ «Ռադիոլուրին» ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ Սկզբում Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ բլոկն է անջատվել, հետո Երևանի ՋԷԿ-ը, ապա Երևանի ԲԷՑ-ը։ Ինչ- որ պահից աշխատում էր միայն «Որոտան» կասկադը, և էլեկտրաէներգիա ներմուծում էինք իրանական կողմից՝ էներգետիկ վթարի արդյունքում ստեղծված իրավիճակն այսպես է ներկայացրել փոխնախարարը։
Այս պահին վերականգնողական աշխատանքները շարունակվում են, հաճախականության տատանումները եւս։ «Չեմ կարող հստակ ժամ ասել, թե երբ կվերանգնվի համակարգը, Սևան- Հրազդան կասկադի էլեկտրամատակարարումը վերականգված է»,- նշել է Հակոբ Վարդանյանը։
Երևան ԲԷՑ-ում ջուրը դատարկվել է, հիմա փորձում են արագ վերականգնել, որ կարողանան ցանց մտնել։ Առնվազն չորսից հինգ ժամ կտևի:
Այժմ Վրաստանի հետ են աշխատանքներ տարվում, որպեսզի այնտեղից եւս լրացուցիչ էներգամատակարարում ապահովվի։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...
Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝...
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...