Տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ձերբակալվել է «Տոյոտայի» վարորդը
Արարատ-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում այսօր ձերբակալվել է «Տոյոտա»-ի վարորդը: «Ձերբակալվել է Սողոմոն Հակոբյանը», - Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Ս. Հակոբյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Հիշեցնենք՝ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
Արսեն Թորոսյանը նոր սահմռկեցուցիչ տեղեկություն է հրապարակել Վրաստանի ավտովթարի հետ կապված
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տեղեկություն է հրապարակել ֆբ-յան իր էջում. Նա գրել է. Սահմռկ...
Արտակարգ իրավիճակ Երևանում. ՊԵԿ են ժամանել մեծ թվով հրշեջներ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Խորենացի 7 հասցեում գործող Պետական եկամուտների կոմիտե են ժամանել հրշե...